Կրթություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Նորարարություն Education · Science · Technology · Innovation

ՍեմիԹեք SemiTec

Կիսահաղորդչային գիտարվեստի զարգացման հիմնադրամ Semiconductor Technology Development Foundation

Զարգացնում ենք Հայաստանում գիտակրթական և տեխնոլոգիական միջավայրը՝ միավորելով մարդկանց, գիտելիքը, ենթակառուցվածքները և նորարարական նախաձեռնությունները։ We strengthen Armenia’s scientific, educational and technological ecosystem by connecting people, knowledge, infrastructure and innovation-driven initiatives.

Առաքելություն Mission

Գիտելիքից դեպի գործնական ազդեցություն From knowledge to practical impact

ՍեմիԹեքի նպատակը Հայաստանում կրթության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության զարգացումն է՝ գիտակրթական համայնքի, բաց թվային գիտելիքի, ժամանակակից աշխատանոցների, հետազոտության և մասնագիտական աջակցության միջոցով։ SemiTec aims to advance education, science, technology and innovation in Armenia through a strong scientific and educational community, open digital knowledge, modern labs, research and professional support.

Գործունեության ուղղություններ What we do

Վեց փոխկապակցված ուղղություն Six connected directions

Ծրագրերը կառուցվում են այնպես, որ կրթությունը, հետազոտությունը, ենթակառուցվածքները և մասնագիտական համայնքը աշխատեն մեկ ընդհանուր էկոհամակարգի մեջ։ Our programs are designed so that education, research, infrastructure and the professional community reinforce one another as a single ecosystem.

01

Գիտակրթական համայնք և միջոցառումներ Scientific community & events

Համաժողովներ, գիտաժողովներ, մրցույթներ և մասնագիտական հանդիպումներ՝ գիտությունը, ճարտարագիտությունն ու տեխնոլոգիաները հանրայնացնելու և տաղանդավոր մասնակիցներին հնարավորությունների հետ կապելու համար։ Conferences, competitions and professional gatherings that popularize science, engineering and technology and connect talented participants with educational, professional and research opportunities.

02

Բաց թվային գիտելիք Open digital knowledge

Բաց թվային պահոց, ուսումնական նյութեր, աշխատանոցային ուղեցույցներ, նախագծեր, հոդվածներ, գիտական աշխատանքներ և հրապարակումներ՝ ուսանողների, դասախոսների ու մասնագետների համար։ An open digital repository for learning materials, lab guides, projects, articles, research papers and publications for students, educators and professionals.

03

Կրթական և տեխնոլոգիական ենթակառուցվածքներ Educational & technology infrastructure

Համալսարանական և կրթական աշխատանոցներ՝ ժամանակակից սարքավորումներով, ծրագրային միջավայրերով և գործընկերների գործիքակազմով՝ իրական ճարտարագիտական և հետազոտական խնդիրների վրա աշխատելու համար։ University and educational labs equipped with modern hardware, software environments and partner tools, linking learning with real engineering and research challenges.

04

Հետազոտություն, նորարարություն և տարածաշրջանային զարգացում Research, innovation & regional development

Գիտահետազոտական խմբերի, փորձարարական նախագծերի և նախատիպերի աջակցություն, ինչպես նաև կրթական ու տեխնոլոգիական տարածքների զարգացում Հայաստանի տարբեր համայնքներում։ Support for research groups, experimental projects and prototypes, alongside educational and technology spaces in cities and communities across Armenia.

05

Կրթական և մասնագիտական աջակցություն Educational & professional support

Կրթաթոշակներ, դրամաշնորհներ, մրցանակներ, ամառային դպրոցներ, ճամբարներ, վերապատրաստումներ և աջակցություն ուսանողական, հետազոտական ու ճարտարագիտական նախագծերին։ Scholarships, grants, awards, summer schools, camps, training and targeted support for student, research and engineering projects.

06

Համագործակցություն Collaboration

Համագործակցություն համալսարանների, հետազոտական կենտրոնների, տեխնոլոգիական ընկերությունների, մասնագիտական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ու սփյուռքի հետ։ Collaboration with universities, research centers, technology companies, professional bodies, civil society and international organizations, and the Armenian diaspora.

Մեր էկոհամակարգը Our ecosystem

Մարդիկ, գիտելիք, գործիքներ և համագործակցություն People, knowledge, tools and collaboration

Մեր ծրագրերի հիմքում գիտելիքի հասանելիությունն է, գործնական փորձը, հետազոտական միջավայրը և այն համայնքը, որը կարող է ստեղծել երկարաժամկետ տեխնոլոգիական արժեք։ Our work is built around access to knowledge, hands-on experience, research environments and a community capable of creating long-term technological value.

ԿրթությունEducation ՀետազոտությունResearch ՃարտարագիտությունEngineering ՆորարարությունInnovation Բաց գիտելիքOpen knowledge ՏարածաշրջաններRegions
Համագործակցության շրջանակ Collaboration network
ՀամալսարաններUniversities Գիտահետազոտական կենտրոններResearch centers Տեխնոլոգիական ընկերություններTechnology companies Մասնագիտական միավորումներProfessional associations Հասարակական կազմակերպություններCivil society organizations Միջազգային գործընկերներInternational partners ՍփյուռքDiaspora